Եղևնին Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Continue reading »

Նամակ եղևնուն

Բարև, սիրելի՛ եղևնի, ես  քեզ շատ եմ  կարոտել, ես  քո  շուրջ  կկանչեմ  Ձմեռ  պապիկին։
Դու  շատ  գեղեցիկ  ես,  կանաչ ես , ես իմ նամակը  կդնեմ  քո  վրա ։ Երբ  ես  արթնանամ   իմ  նվեր  քո  տակ  դրված  կլինի։ Ես  քեզ ուզում  եմ  նվիրել  գեղեցիկ  բանաստեղծություն։

ԵՂԵՎՆԻ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՏՈՒՆ

Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:

Ձմեռ պապին հյուր կգա՝

Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:

Հարգանքով՝ Լուսինե  Պետրոսյան