Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հարցեր և առաջադրանքներ

1.Նշված  բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:

խորհրդավոր-Գաղտնախորհուրդ
բացատ-Բացուտ
բուրմունքով-Հոտ
զգեստներ-հագուստ
սոսափում -Ձայն,  սոսավ
պարծենում-Մեծաբանել
շքեղ-Գեղեցիկ

2.Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

3.Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,

4.Բնութագրի՛ր փշատերևին:

Նա  նրա  ընկերների  հետ  շատ   հարգանքով էր  վերեբերվում  ,նա  բարի  սիրտ  ուներ:

5.Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին:

6.Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։

7.Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: