Մեր Զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը։ Բայց այն ինչպե՞ս  պիտի ճիշտ <<հրամաններ>> տա, չէ՞ որ շատ  վատ կլինի, եթե  այն սխալվի։ Ճիշտ  <<հրամաններ>> տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանների տված  տեղեկությունները։ Մաշկը  շոշափելիքի  զգայարանն է, որի միջոցով մենք  տարբերում ենք  տաքն ու սառը, կոշտն  ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը։Ճաշակելիքի  (համի)  օրգանը լեզուն  է․ այն զգում է աղին ու թթուն, կծուն ու քաղցրը։ Մեր հոտառության  օրգանը՝ քիթը,  տարբերում է շրջապատի  բազմաթիվ հոտերն  ու բույրերը։ Տեսողության օրգանները մեր աչքերն են։ Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների  օգնությանբ։ Առանց այդ զգայարանների մարդն ինչպե՞ս կապրեր։

Ցտեսություն Աշուն

Սիրում եմ քեզ աշուն, մայրիկիս   պես  անուշ ես դու,

Կկարոտեմ քեզ աշուն,  հաջորդ  տարի քեզ կտեսնեմ։

Ես քեզ ուզում եմ նվիրել այս բանաստեղտությունը։

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Continue reading »

Շուն

Շունը  գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։

Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ 

Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում)  վերինպալեոլիթյան  բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։

 

ԹԹուդրիկի բանջարեղեն

Բանջարեղենի անուն Քանակ  կգ Գինը  (դրամ)
Գազար 3  կգ 350  դրամ
Բազուկ 1  կգ 200 դրամ
Ծաղկակաղամբ 4  կգ 550  դրամ
Կաղամբ 7 կգ 220 դրամ
Լոլիկ 4 կգ 300  դրամ
Դափնու տերև 1  հատ 100  դրամ
Նեխուր 2  հատ 150  դրամ
Պղպեղ 1 հատ 100  դրամ
Սամիթ 1  հատ 150  դրամ
Սև  հատիկավոր պղպեղ 1  կգ 200  դրամ
Սխտոր   400  դրամ
Խոշոր  աղ  1  հատ 220  դրամ

 

Ջրվեժ Սուրբ երրորդություն

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

2011 թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ 

Վարպետության դաս

Այսօր  մեզ  հյուր  էր  եկել  Մարինայի հայրիկը Ապրեսը։

Նա  մեզ  պատմեց թե  որտեղ է աշխատում և նրա  հետ  արեցինք երկու բնագիտական  փորձ։

Առաջին  փորձի անունը  հրաբուխ էր երկրորդի անունն  էր  վիշապ։

Մենք  կատարնեցինք  հետաքրքիր  վարպետության  դաս։

Մեր օրը շատ  ուրախ   անցավ։

 

Արև



Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:
Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված
եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,
և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ
ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և
գիշերը սարսափելի խավար չի լինում:

Continue reading »

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք
անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա
միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի
նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի
գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան

Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում
գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են
թվում:

Continue reading »