Գառնի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։

Ճամփորդություն

Այսօր մենք դպրոցից դուրս ենք եկել  11։5  րոպե։

Մենք գնացել  են ժողովրդական արվեստի  թանգարան։

Այնտեղ  մեզ  պատմեցին  ինչպես  են  ասեղնագործում, քանդակագործում։

Այնտեղ  մեզ  տվեցին  փայտից  գեղեցիկ  նախշ և մենք ներկեցինք։

Այնտեղ  մենք  երգեցինք  բարի  լույսի  զանգեր  զարկին  երգը։

Մեր օրը  շատ  ուրախ  անցավ։

 

Ժողովրդական արվեստի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։

Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ։

Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել

են ՌուսաստանումՖրանսիայումԲելգիայումԻտալիայումՊորտուգալիայումՀունաստանումԱվստրիայում,

ՉինաստանումԻրանումՍիրիայում և այլուր։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։

Թանգարանում պահում են ասեղնագործության, գորգագործության, ժանեկագործություն,Մետաղի քարի փայտի

աշխատանքեր։

Այսօրվա տպավորության մասին

Այսօր մենք գնացինք սահադաշտ։

Ես չկարորողացա քշել չմուշկ, իսկ հետո ինձ օգնեցին և ես կարողացա քշել։

Ես  սկսեցի   իմ   ընկերներին   օգնեցի  և նրանք կարողացան  քշել։

Մենք  վերջում   նկարվեցինք   և  եկանք  դպրոց։

Դեպի Սևաբերդ

Չմուշկ

Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի սառած մարմինների վրա սահելուհամար և բազմաթիվ մարզաձևերում օգտագործվում են որպես կոշիկ, այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով հոկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

Դահուկ

Հնագետները և պատմաբանները կարծում են ,որ առաջին դահուկները հայտնվել են մ.թ. ա. մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։ Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։ 

Սահնակ

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը ։Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։ 

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Մենք  այսօր  դասարանով    գնացել   էինք  Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:

Այնտեղ  դիտեցինք   Մաուգլի  ներկայացումը :

Այնտեղ հանդիպեցինք  ձմեռ  պապիկին  և  ձյունանուշիկին:

Այնտեղ շատ   հետաքրքիր  էր :

Ես  շատ  հավանեցի ներկայացումը:

Ես  այնտեղ  այցելում  էի արդեն  երկրորդ  անգամ:

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը  գտնվում  է  Երևանում։ Հիմնադրվել է 1937թ․նոյեմբերի 15-ին գեղարվեստական  ղեկավարն  է  Կարեն Ներսիսյանը։ Կառուցվել  է 1930-1931թվականներին։ Թատրոնի հիմնադիրն  ու  առաջին  գեղարվեստական ղեկավարն  է  եղել    Լևոն Քալանթարը։ Թատրոնի հիմնական խնդիրն  է  ռուս դասական   գրականությունը   հանդիսատեսին ներկայացնելը։ Ստացել է ՀՀ  մշակույթի նախարարության  շնորհակալագիր։

Այսօրվա տպավորության մասին

Այսօր մենք գնացել էինք  ագարակ։

Այնտեղ  ձի քշեցինք,կերակրեցինք, երգեցինք և հարոցի խաղացինք։

Ագարակում  կային շատ շներ, կատուներ, հավեր, սագեր։

Ինձ շատ դուր եկավ  սիրամարգը։

Ճանապարհին երգեցինք կաքավիկ  երգը։

Դեպի Բուսաբանական այգի

Բուսաբանական այգում հավաքված բուսական հարուստ ֆոնդերը լայնորեն օգտագործվում են ուսանողների և դպրոցականների ուսուցման և բնակչության բուսաբանական գիտելիքների հարստացման նպատակով։

Փակ և բաց գրունտի բուսականության հավաքագրումը այգու գոյության ամբողջ ընթացքում կազմել է ավելի քան 7 հազար տեսակ։

Բուսաբանական այգու ծառաթփային բուսականության ցուցադրումը կառուցված է աշխարհագրական սկզբունքով։