Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ինձ   շատ-շատ    դուր  եկավ   այս   հատված։

Որովհետև  ինձ  շատ   հետաքրքիր  էր  Բարոն  Մյունխհաուզենի  արկածներ։

Մենք ժայռին ընդհարվեցինք այնպես անսպասելի կերպով, որ ես չկարողացա ոտքի վրա մնալ, վեր թռա և գլուխս խփեցի իմ նավասենյակի առաստաղին։Այդ պատճառով գլուխս խրվեց ստամոքսիս մեջ, և միայն մի քանի ամսվա ընթացքում քիչ-քիչ կարողացա դուրս հանել՝ մազերիցս ձգելով։Պարզվեց, որ մենք ոչ թե ժայռին ենք ընդհարվել, այլ մի հսկա կետ ձկան, որը հանդարտ ննջում էր ջրի վրա։Երբ ընդհարվեցինք կետ ձկանը, նա զարթնեց և այնպես բարկացավ, որ ատամներով բռնեց մեր նավի խարսխից և ամբողջ օրը, առավոտից մինչև գիշեր, քստշ էր տալիս օվկիանոսով մեկ։Մեր բախտից, վերջիվերջո խարսխի շղթան կտրվեց, և մենք կետ ձկից ազատվեցինք։

 

Երկրորդ շաբաթը

Մենք   լողում   էինք ամեն    օր   և    խաղում։

Փչում  էինք   պղպղջակներ  և   խաղում   էինք    սեղանային   խաղեր։

Ուրբաթ օրը    մեր հանդեսն   էր։

Մեր  ծնողները   դիտում  էին    մեր    հանդեսը։

Երբ  ծնողական   ժողով   էին   անում  մենք   հյուրասիրվում   էինք։

Մեր  վերջին   օրը   շատ   ուրախ  անցավ։

Հետաքրքիր և զարմանալի փաստեր ջրի մասին

1.Լոլիկը 90% բաղկացած է ջրից:

2. Ամեն տարի, մոտ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահանում է հիվանդություններից, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:

3. Մարդկային արյունը մոտ 6 անգամ խիտ է ջրից:

4. Մեկ ավտոմեքենայի արտադրության համար  ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

5. Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

6. Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանը  օգտագործած ջրի 35%:

7. 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 հազար լիտր ջուր:

Դեպի Գառնի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Հյուրընկալություն

Այսօր  մեզ հյուր  են   եկել 4-րդ դասարանի  երեխաները  ։ Մենք   նրանց  հետ գնացել  ենք  գինու գործարան, այնտեղ   մեզ  ցույց   տվեցին   մառան   որտեղ  կային լիքը  գինիներ  իրենց   շշերով   և  տակառներով  ։  Հետո  գնացինք  բույսերի    խնամքի  դպրոց  այնտեղ  կային  փոքր  և  մեծ   կենդանիներ  ։  Եվ  կային  շատ  բույսեր։

Այսօրվա օրը

Այսօր  մենք  նշեցինք պղպջակների  տոնը  հետո  գնացինք   դասարան  նայեցինք  մուլտֆիլմ հետո  կարդացինք  այդ  գիրքը ։Մի  քիչ անց  գնացինք  լողափ  և  լողացել  ենք  հետո  վերադարձել ենք  դասարան   և նախաճաշել  նկարել  ենք  այդ  հեքիաթը ։

Դեպի Բջնի

Այսօր  մենք   գնացել  ենք   Բջնի  Բերդ։

Այնտեղ  մեզ   գաղտնի   տեղ   ցույց   տվեցին։

Որտեղ  ցեղասպանության  ժամանակ   մարդիկ   այդ   գաղտնի   տեղով   փախչել  են  թուրքերից։

Այնտեղ   մեզ   ցույց  տվեցին   մի   մեծ  փոս   որտեղ   հայերը   իրենց   պաշարն   են  պահել։

Մենք   գնացինք   պալատանի   սենյակներ   վանքը   և   սուրբ   աստված  վանքը։

Երկրաշարժի   ժամանակ   վանքերը    փլվել   են ։

Հայտնված են  անմխիթար  վիճակում ։

Մենք   գնացինք  մի  մեծ   դաշտ և  այնտեղ   խաղացինք։

Ձյունե թագուհին

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Continue reading »