Կաքավիկ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350-800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը: Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում:  Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10-25 ձու է ածում, թուխս նստում: 23-25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1-2 օր հետո արդեն ոտքի են կանգնում:Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուներ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ: