Նամակ Ձմեռ պապիկին

Բարև,  սիրելի՝  Ձմեռ  պապիկ,  ես  քեզ  շատ  եմ  սիրում, քեզ  կարոտում եմ շնորհակալություն, որ  դու  իմ  ուզած  բաները  բերում  ես։ Ես   քեզ   պետք է  նվիրեմ  դու  ինձ  ես   նվիրուվ։  Ես   քեզ  նվիրում  եմ  այս  բանաստեղծությունը։

Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Հարգանքով՝  Լուսինե  Պետրոսյան

Ողջույն Ձմեռ

Ողջույն,  ձմե՛ռ  գիտես,  որ  վաղը  քո  առաջին  օրն է։

Ես  ուզում եմ, որ դու ձյուն բերես մեզ։

Դու  իմ ամենասիրելի եղանակն  ես,  մենք  դուրսը ձնեմարդ կպատրաստենք։

Ես  քեզ ուզում եմ քեզ նվիրել  գեղեցիկ  բանաստեղծությունը։

Հայրապետ Հայրապետյան

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

          Հարգանքով՝  Լուսինե  Պետրոսյան

Ցտեսություն Աշուն

Սիրում եմ քեզ աշուն, մայրիկիս   պես  անուշ ես դու,

Կկարոտեմ քեզ աշուն,  հաջորդ  տարի քեզ կտեսնեմ։

Ես քեզ ուզում եմ նվիրել այս բանաստեղտությունը։

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Continue reading »

Ուս ուսի Շորոր

Կոմիտասի  գրառած ութ  պարերից մեկն է << Ուս  ուսի  Շորոր>>    պարը։ Շորոր  պարը  նմանացնում են  թռչունի քայլքի  և  կոչվում է Շորոր։ Ապարանի տարածաշրջանի հարսանեկան պարերից է Շորոր պարը։ Պարը ստեղծել  է  Կոմիտասը։

Բռնվածքը ճկույթներով է, ձեռքերը պահվում են կրծքավանդակի բարձրությամբ։

  1. Երկու քայլ դեպի առաջ՝ սկսած աջ ոտքից
  2. Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
  3. Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
  4. Կրկնել 1-ից 3-րդ քալերը
  5. Գնալ աջ՝ ձախը խաչելով աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
  6. Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
  7. Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը

Ժպտացող վագրը

Կար-չկար  մի  ժպտացող  վագր  կար:

Նա  չէր  սիրում  երբ  լացում էր,  բարկանում էր ,  նեղանում էր:

Վագրն իր   ընկերների   հետ  նստած է  լինում :

Վագրն ասում էր որ նա  միշտ  երջանիկ  պետք է լինի  չտխրի:

Եվ   նա  ամբողջ կյանքում երջանիկ է լինում, և ժպտում է: