Պատրաստում ենք ղափամա

Ղափամայի   համար  մեզ  պետք  է՝

Դդում

Չիր

Չամիչ

Մեղր

Կարագ

Բրինձ

Ընկույզ

Պատրաստման  եղանակը

Դդումի  վերևի   մասը   կտրում  ենք   աստղածաղիկի   նման,Մաքրում  ենք  միջի  կորիզները։

Կտրատում  ենք   չիրը, ընկույզը։ Թավայի  մեջ  դնում  ենք   կարագը , վրան  լցնում  ենք կտրատած  չիրը , չամիչը  և

ընկույզը։ Այս   ամենը  տապակում  ենք։ Առանձին  կաթսայի   մեջ  եփում  ենք  մաքրած  բրինձը։

Դդումի  մեջից  պատերի   վրա  քսում  ենք  մեղրը, շերտերով  լցնում  ենք  մի  գդալ  բրինձ, մի  գդալ  չիր   ու  չամիչ։

Այս  ամենը  լցնելուց  հետո , վրան  դնում ենք  կարագ  և  մեղր։ Բերանը  փակում  ենք  և  դնում  ջեռոց։

Եփում  ենք  180  աստիճան  ջերմաստիճանի տակ, 4 ժամ։

Տեղեկություն դդումի մասին

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է,  գետնատարած, ճյուղավորվող։

Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։

Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է

Բոլիվիայի, Էկվադորի,Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։

Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրևներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն

որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր։

 

Մոլորված դդումը

Ժուկով-ժամանակով   մի դդում կար։  Նա  այնքան շատ էր ճամփորդել ապուրների և

աղցաների մեջ որ մոլորվեց։  Մի օր  մայրիկը  որոշեց   պատրաստել   ղափամա։Դդումը  շատ մոլորվեց։

Նա  որոշեց   գլորվել   դուրս։ Գլորվեց-գլորվեց և նորից  մոլորվեց։

Նա կայնեց  մի խանութի մոտ  և նա որոշեց իրեն ընկեր դդում առնել, որ նա իրա տեղը ամեն ինչ անի։

Նա գնեց և ընկերացավ նրա հետ։ Նրանք շատ խաղեր խաղացին և դդումը էլ չմոլորվեց: