Պատրաստում ենք ղափամա

Ղափամայի   համար  մեզ  պետք  է՝

Դդում

Չիր

Չամիչ

Մեղր

Կարագ

Բրինձ

Ընկույզ

Պատրաստման  եղանակը

Դդումի  վերևի   մասը   կտրում  ենք   աստղածաղիկի   նման,Մաքրում  ենք  միջի  կորիզները։

Կտրատում  ենք   չիրը, ընկույզը։ Թավայի  մեջ  դնում  ենք   կարագը , վրան  լցնում  ենք կտրատած  չիրը , չամիչը  և

ընկույզը։ Այս   ամենը  տապակում  ենք։ Առանձին  կաթսայի   մեջ  եփում  ենք  մաքրած  բրինձը։

Դդումի  մեջից  պատերի   վրա  քսում  ենք  մեղրը, շերտերով  լցնում  ենք  մի  գդալ  բրինձ, մի  գդալ  չիր   ու  չամիչ։

Այս  ամենը  լցնելուց  հետո , վրան  դնում ենք  կարագ  և  մեղր։ Բերանը  փակում  ենք  և  դնում  ջեռոց։

Եփում  ենք  180  աստիճան  ջերմաստիճանի տակ, 4 ժամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով