Դեպի բջնի բերդ

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։ Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից: Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը:Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։