Ձյունե թագուհին

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Continue reading »

Ուսումնասիրում եմ ընկերոջս բլոգը

Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը

Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում ապրիլի 1-30 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:

Դիտարկողի անունը

Լուսինե  Պետրոսյան

Դասընկերոջ բլոգը

Շաքե Սահակյան

Նյութերի քանակը

Հոկտեմբեր  21

Հավանած նյութը

Ինչպես պատրաստել թթու

Ինձ  շատ  հետաքրքիր  է   ինչպես   ենք   պատրաստում  թթու։

Ես   այս  նյութից   սովորեցի   պատրաստել  թթու։