Եղևնին Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ-Կածան

Բացատ-բացավայր

Վաղորդյան-Վաղորդայնին հատուկ

Ցող-Հանգույց

Աբրեշուն-մետաքս

Սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ:

Պերճ-Շքեղ

2Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Որ  կանաչ  ընկերներից  հեռու է:

3Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին զգում էր  ուրախություն, երջանկություն,  նա գիտեր  որ  նա  ՝է բերել  նոր  տարի և

զարդարում էին   երեխաները   նրան։

4Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,

5Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա  հպարտ էր, որ  նոր  տարին  և  ձմեռն նա  է  բերել

6Նամակ գրի՛ր եղևնուն:

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով